Նշված արժեքի մասին Նշված արժեքը վերաբերում է ներկայացված պատրաստի կայքի տարբերակին։ Եթե ցանկանում եք պատվիրել կայք Ձեր պահանջներով, փոփոխություններով կամ լրացուցիչ բաժիններով, արժեքը կարող է բարձր լինել նշված գնից։ Անհատական պատվերի դեպքում արժեքը հաշվարկվում է ըստ պահանջների։ Ինչ է ներառում Նշված կայքը ներառում է՝ Ժամանակակից մեկ էջանոց դիզայն Հարմարեցում հեռախոսների և համակարգիչների համար Գլխավոր cover բաժին՝ սրահի անվանումով և կարճ առաջարկով Ծառայությունների ներկայացում Գների կամ սկսած արժեքների բաժին Աշխատանքների gallery Սրահի մասին կարճ բաժին Հաճախորդների կարծիքների բաժին Հասցե և աշխատանքային ժամեր Instagram / WhatsApp / զանգի կոճակներ Կոնտակտային կամ գրանցման ձև Admin panel Հիմնական SEO կարգավորումներ Կայքի տեղադրում և հրապարակում Տեխնիկական մաս Կայքերը պատրաստվում են Next.js կամ Laravel տեխնոլոգիաներով՝ կախված նախագծի տեսակից և պահանջներից։ Կայքը տեղադրվում է մեր VPS սերվերում, և Դուք վճարում եք ամսական սպասարկման վճար՝ Ամսական սպասարկում՝ 5,000 դրամ Այս արժեքը ներառում է կայքի տեղադրումը, հիմնական տեխնիկական սպասարկումը և սերվերում կայքի հասանելիության ապահովումը։ Կառավարման հնարավորություն Կայքը տրամադրվում է Admin panel-ով, որտեղից կարող եք ինքնուրույն փոփոխել կայքի հիմնական տվյալները՝ Սրահի անունը Նկարագրությունը Ծառայությունները Գները Աշխատանքների նկարները Կոնտակտային տվյալները Սոցիալական հղումները Աշխատանքային ժամերը Այսինքն՝ կայքը ստանալուց հետո Դուք կարող եք ինքնուրույն թարմացնել Ձեր տվյալները և ավելացնել նոր աշխատանքների նկարներ՝ առանց ծրագրավորողի դիմելու։