Ժամանակակից օնլայն հարթակ մեքենաների, բեռնատարների, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության համար։
Հարթակը հնարավորություն է տալիս օգտատերերին հեշտությամբ գտնել անհրաժեշտ տեխնիկան, ընտրել մարզը, կիրառել ֆիլտրեր, դիտել հասանելի տարբերակները և ուղարկել վարձակալության հայտ մի քանի քայլով։
Կայքը նախատեսված է վարձակալությամբ զբաղվող ընկերությունների և կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են մեկ համակարգում ներկայացնել իրենց ամբողջ տեսականին, ընդունել հարցումներ և հեշտ կառավարել բիզնեսը։
Ներառում է՝
• Հայաստանի ինտերակտիվ քարտեզ
• Մարզերով որոնում և ֆիլտրացիա
• Տեխնիկայի և մեքենաների կատեգորիաներ
• Մանրամասն էջեր յուրաքանչյուր միավորի համար
• Հայտերի և հարցումների համակարգ
• Ընտրյալների (Favorites) համակարգ
• Արագ որոնում և ֆիլտրեր
• WhatsApp / Telegram / զանգի ինտեգրում
• SEO օպտիմիզացիա
• Բազմալեզու աջակցություն
• Mobile և Tablet տարբերակներ
• Admin Panel ամբողջ բովանդակության կառավարման համար
Admin Panel-ի միջոցով կարող եք՝
• Ավելացնել և խմբագրել տեխնիկա
• Փոփոխել գները և նկարագրությունները
• Կառավարել կատեգորիաները
• Ստանալ և մշակել հարցումները
• Փոփոխել նկարները և տվյալները
• Կառավարել կայքի ամբողջ բովանդակությունը
Այս լուծումը հարմար է ավտովարձույթի, շինտեխնիկայի, գյուղտեխնիկայի, բեռնափոխադրումների և տեխնիկայի վարձակալությամբ զբաղվող ընկերությունների համար։