Tutram-ի մենեջերների ծրագիր
Օգնիր բիզնեսներին միանալ Tutram-ին և վաստակիր յուրաքանչյուր հաստատված խանութի համար
- Յուրաքանչյուր հաստատված խանութի համար՝ 500 ֏-ից մինչև 2,000 ֏
- Ինչքան շատ խանութ ամսվա ընթացքում, այնքան բարձր է ամեն հաջորդի վճարը
- 50+ ապրանք ունեցող խանութի համար՝ ևս 500 ֏
Վիդեոն չհաջողվեց բեռնել
Ինչպես է աշխատում՝ 3 քայլ
-
Գրանցվիր և վերցրու հղումդ
Լրացրու ներքևի ձևը և հաստատիր էլ. փոստդ։ Քո էջում կլինի անձնական հղումը և QR կոդը։
- Գրանցման ձևը այս էջի ներքևում է
- Էլ. փոստիդ կգա 6-նիշ կոդ
- «Իմ հղումը» բաժնում՝ հղում, QR և «Կիսվել» կոճակ
-
Բեր վաճառողներին
Ուղարկիր հղումը մարդկանց, ովքեր վաճառում են։ Ով գրանցվի հղումով և խանութ բացի, կգրանցվի քո անունով։
- Հղումը հիշվում է 30 օր նույն սարքում
- Վերագրումը պահվում է սերվերում՝ գրանցման պահին
- Խանութը բացելը վաճառողի համար անվճար է
-
Օգնիր լրացնել և ստացիր վճարը
Երբ խանութը 80%+ լրացված է և ունի առնվազն 10 հրապարակված ապրանք, այն անցնում է ադմինի հաստատման։ Հաստատվելուց հետո վճարը հաշվվում է քո էջում։
- «Իմ խանութները» բաժնում երևում է ամեն խանութի տոկոսը և ինչն է պակաս
- Պետք լինի՝ կարող ես ինքդ լրացնել խանութը
- Ադմինը վճարում է, և մնացորդը զրոյանում է
Վարձատրության սանդղակ
Աճող սանդղակ ամսվա ընթացքում հաստատված խանութների հերթականությամբ։
Օրինակ՝ 100 հաստատված խանութ մեկ ամսում
- 20 × 500 ֏10,000 ֏
- 20 × 700 ֏14,000 ֏
- 40 × 900 ֏36,000 ֏
- 20 × 1,100 ֏22,000 ֏
- Հիմնական եկամուտ82,000 ֏
- 30 խանութ 50+ ապրանքով × 500 ֏15,000 ֏
- Ընդհանուր97,000 ֏
Նոր մակարդակին հասնելիս նախկին խանութների վճարները չեն վերահաշվարկվում։ Ամեն նոր ամսվա սկզբին մակարդակը սկսվում է առաջին միջակայքից։
Եկամտի հաշվիչ
Ընտրիր, թե քանի խանութ կհաստատվի ամսվա ընթացքում։
Սա աշխատավարձ չէ և երաշխավորված գումար չէ։ Վճարվում է միայն ադմինի հաստատած իրական խանութների համար։
Որ խանութն է հաշվվում
Վճարվում է միայն իրական, ամբողջությամբ լրացված և ադմինի հաստատած խանութը։
Հաշվվում է, եթե
- վաճառողը իրական է և հաստատել է էլ. փոստը
- խանութը 80%+ լրացված է՝ անուն, հեռախոս, նկարագրություն, լոգո, հասցե, WhatsApp կամ Telegram
- ունի առնվազն 10 իրական ապրանք՝ անունով, նկարով, նկարագրությամբ և բաժնով
- բացվել է 15.11.2026-ից հետո
- ադմինը հաստատել է խանութը
Չի հաշվվում
- կեղծ կամ բոտային գրանցումներ
- կրկնվող խանութներ և ապրանքներ
- դատարկ կամ կիսատ ապրանքներ
- սեփական կամ նույն մարդու մի քանի հաշիվ
Կարգավիճակներ՝ «Թերի» (դեռ չի համապատասխանում), «Սպասում է» (ադմինի ստուգման), «Հաստատված», «Մերժված»։
Հաճախ տրվող հարցեր
Սա աշխատավարձ է՞
Ոչ։ Վաստակը կախված է միայն հաստատված արդյունքից՝ յուրաքանչյուր հաստատված խանութի համար ըստ սանդղակի։
Ինչպե՞ս է հաշվվում աճող սանդղակը
Ամսվա 1–20-րդ հաստատված խանութները բերում են 500 ֏, 21–40-րդը՝ 700 ֏ և այլն։ Ավելի բարձր մակարդակին հասնելիս նախկինները չեն վերահաշվարկվում։
Ի՞նչ է լինում ամսվա վերջում
Ամեն նոր ամսվա 1-ին հաշվարկը նորից սկսվում է առաջին մակարդակից։ Արդեն վաստակածը մնում է։
Ե՞րբ է վճարվում 500 ֏ բոնուսը
Երբ հաստատված խանութն ունի 50 իրական ապրանք։ Եթե խանութը հաստատվել է 20 ապրանքով, իսկ հետո հասել է 50-ի, բոնուսը ավելանում է առանց հիմնական վճարը կրկնելու։ Բոնուսը տրվում է միայն մեկ անգամ։
Ինչո՞ւ կարող է խանութը մերժվել
Եթե գրանցումը կեղծ է, կրկնվող, կամ ապրանքները իրական չեն։ Ադմինը տեսնում է կասկածելի նշաններ և մերժում է պատճառով։
Ինչպե՞ս եմ ստանում գումարը
Վաստակը երևում է «Եկամուտ» բաժնում։ Ադմինը փոխանցում է գումարը, նշում է վճարումը, և մնացորդը զրոյանում է։ Ամբողջ պատմությունը պահվում է։
Մինչև 15.11.2026 բացված խանութները հաշվվո՞ւմ են
Ոչ։ Ծրագիրը գործում է 15.11.2026-ից բացված խանութների համար։
Գրանցվել որպես մենեջեր
Email-ի հաստատումից հետո դու կհայտնվես մենեջերի վահանակում և կկարողանաս կիսվել քո ռեֆերալ հղումով։
Արդեն մենեջե՞ր ես։ Մուտք